News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացմամբ. Այս մասին ապրիլի 15-ին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը։

Ընդգծելով առանձնահատուկ հարգանքը Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի նկատմամբ՝ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։ «Երկկողմ կապերի ակտիվացումը ընդհանուր նպատակ է»,- նշել է Տոկաևը՝ հավելելով, որ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և կայունության հարցերում նպատակները համընկնում են։ Ըստ նրա, այյցի ընթացքում տեղի ունեցած բանակցություններն ապացուցում են, որ կողմերը շահագրգռված են համագործակցության խորացմամբ, քննարկվել են օրակարգային հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը։ Ինչպես հայտարարել է Ղազախստանի նախագահը, 5 տարվա ընթացքում այս ոլորտում համագործակցությունն աճել է, սակայն ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել։ «Ուստի, կարծում ենք, որ կարևոր է բարձրացնել տեմպերը և փնտրել նոր ուղղություններ, որոնք խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 միլիոն դոլարի»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ առաջնահերթ ոլորտներն են նաև ֆինանսները, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Տոկաևը նշել է, որ հայկական կողմին առաջարկել է մի շարք երկկողմանի ներդրումային ծրագրեր, ինչպես նաև ակտիվացնել շփումները ձեռներեցների միջև, ինչը կնպաստի ձեռներեցության խորհրդի ստեղծմանը։

Մեկ այլ կարևոր ոլորտ, ըստ Տոկաևի, տրանսպորտն ու լոգիստիկան է։ Այս առումով, Աստանան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ղազախստանի կառավարությունը նաև աջակցում է  երկու երկրների մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել մշակույթի և հումանիտար կապերի հարցերին։ Այս տարի Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր,  Աստանայում կհայտնվի Մեսրոպ Մաշտոցի փողոցը։

Ղազախստանի նախագահն արձանագրել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և բազմաթիվ հարցերում դիրքորոշումների նմանությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ մասնակցությունը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Եզրափակելով՝ նախագահ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Ղազախստան։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Գերմանական GIZ ընկերությունը ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը նպաստող առաջարկներ է ներկայացրել
Նախարարի տեղակալը, առանձնացնելով ավիացիայի ոլորտին տրամադրված...
Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ
2020-2023 թվականների ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական…
Շիրակի մարզում քննարկվել են սպանդանոցային կետերի կառուցման, օրենսդրական կարգավորումների բարելավման խնդիրները
Քննարկվել են հանրապետությունում սպանդանոցային կետերի կառուցման, կարողությունների զարգացման, շահագործման, օրենսդրական կարգավորումների...
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա...
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Ամենաշատ