News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի կենտրոնում շարունակում են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացվել։ Նրանք արգելապատնեշներ են տեղադրել Օպերայի շենքի բակում և քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել բակ, նրանք հորդորում են այդ հատվածը շրջանցել։

Նշենք, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ կապակցությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 15-ից մինչեւ ժամը 20-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

«Մենք էլ ենք ուզում Օպերա մտնել, չի՞ լինի։ Սա երկի՞ր է, թե՞ ոստիկանապետություն, թե՞ բռնապետություն է։ Սա ի՞նչ իրավիճակ է։ Մայրաքաղաքի կենտրոնում այսքան ոստիկան են բերել, եթե դուք այսքան բերետավորներ ունեք, բա ինչո՞ւ է մեր սահմաններն անտեր, թող գնան, սահմանը պահեն։ Սա՞ է ժողովրդավարությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, որին նույնպես արգելվեց քայլել Օպերայի միջակայքում։

Տպել
Ամենաշատ