News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բաքու, հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և հանդես եկել Հայաստանի համար արտառոց, ծայրահեղ ոչ դիվանագիտական ​​և տեղ-տեղ բացահայտ թշնամական հայտարարությունների հերթական չափաբաժնով։

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական պատերազմ», խոստացել է մասնակցել բռնազավթված հայկական տարածքների «վերականգնմանը» և հիշեցրել պատերազմից առաջ իր տված հայրական խորհուրդը:

«Մենք եղբայրների նման շփվում ենք, նույնկերպ ենք հասկանում  աշխարհը, հասկանում ենք, թե ուր է այն շարժվում։ Գիտե՞ք, ես ձեզ դեմ առ դեմ ​​հանդիպման ժամանակ Հեյդար Ալիևի մասին ասել եմ՝ երանի նա տեսներ, թե ինչպես է զարգանում Ադրբեջանը։ Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։ Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Դա կարևոր է. շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը։

Բայց, երրորդ, մենք պայմանավորվեցինք, դուք այն ժամանակ բարձրացրեցիք այս հարցը, որ պատերազմից հետո կսկսվի ամենադժվար ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի վերաբնակեցնել ձեր ազատագրած հողերը, սկսել վերածնունդը։ Ու հենց էդ դժվարին ժամանակն է եկել, երբ պետք է այս հողերը վերակենդանացնել, մարդկանց պետք է հետ բերել, իսկ ոմանք արդեն քաղաքում են ծնվել, երևի խնդիր կլինի։

Հաղթեցիք, պահպանեցիք հաղթանակը։ Այժմ պետք է վերաստեղծել այն: Սա ժամանակն է, սա շատ աշխատանք է, դժվար է ամեն ինչ անել հինգ, իսկ գուցե տասը տարում»,- ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ ասել է Բելառուսի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ