News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը


Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում արձանագրում ենք, որ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից:  Այս մասին իր տեսաուղերձում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Դա են վկայում արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամլո հաղորդագրությունները եւ կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված պարզաբանումները: Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի եւ մեր քաղաքացու, ընդհանրապես մեր գոյության:

Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան այն լայն հիմնավորումները, իրավական, օրենսդրական դաշտում, որոնք տրվել են  բազմաթիվ մասնագետների կողմից, արձանագրված փաստերը, բարոյական հիմքերը եւ միաժամանակ այն լայն  անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները:

Դա եւս մեկ անգամ փաստում է, որ նրան գործում են Սահմանադրության, օրենքների, իրավունքի, ինքնության, բարոյականության, տրամաբանության բոլոր տեսակի չափանիշներին հակառակ:

Այդ իմաստով անհրաժեշտություն է դարձել գնալ ոչ թե հետեւանքների հետեւից, այլ ուղղակիորեն վերացնելու պատճառները: Պատճառը մեկն է եւ այն Երեւանում է, եւ այլեւս հրատապություն ու հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով, համառ կամքով, համբերությամբ եւ վստահությամբ հեռացնելու այս իշխանությունը իր ամբողջ ապօրինություններով հանդերձ եւ նոր կյանք հաստատելու մեր երկրում:

Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի:

Մենք մեր անհամաձայնությամբ, առաջիկա գործողություններով, որոնց մասին որոշակիորեն, կոնկրետ կերպով կներկայացնենք ձեզ, պետք է ընթանանք այս ճանապարհով, որովհետեւ այլ ելք, նախընտրություն մեզ համար չկա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա շարունակեց. «Պետք է լծվենք ամենածանր աշխատանքի եւ նպատակադրված, որոշակի, կոնկրետ քայլերով հասնենք ցանկալի արդյունքին: Այդ  արդյունքը որեւէ մեկինը չէ, սա չակնկալիքների պայքար է, նյութական որեւէ ակնկալիք չունենալու մասին է: Սա ստի եւ ճշմարտության պայքար է, եւ ճշմարտությունը պետք է հաղթի:

Այս պահին Կիրանցի մեր հայրենակիցները, արդեն իսկ տնազուրկ դարձած, զրկված անվտանգության բոլոր երաշխիքներից, այսօր փողոցում են: Մենք վերահաստատում ենք, որ այդ տառապանքը անպատասխան չեն մնալու: Մենք պետք է ստանանք այդ պատասխանը:

Բոլորիդ հրավիրում եմ, որպեսզի այս պատրաստակամությամբ  եւ հանձնառությամբ ծրագրենք մեր առաջիկա քայլերը եւ այն իրականացնելու հանձնառությունը ստանձնենք: Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել...
«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է
ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի...
«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով
Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթել յանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ...
«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
Երեկ նմանատիպ շենքերից մեկի հավաքարարը (անունը չենք գրում՝ տիկնոջը հարվածի տակ չդնելու համար) միայնակ...
«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը
Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու...
«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
Այդ «սադրիչներին» արդեն դեմքով ճանաչում են։ Նրանք փորձում են պայքարողների մեջ կասկած գցել, ներշնչել, որ...
Ամենաշատ