News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ օգնությունը, ասվում է IData Office of America-ի X-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ՝ մեջբերելով կոնգրեսականի խոսքը, որը հնչել է Սպիտակ տանը՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհերի հիշատակին։

«Այն, ինչ հիմա ունենք, ճշմարիտ արդարություն չէ: Ճշմարիտ արդարությունն այն կլինի, երբ այդ մարդիկ (Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը) կկարողանան վերադառնալ իրենց տներն Արցախում, որտեղ ապրել են հազար ու ավելի տարիներ»,- ասել է կոնգրեսական Շերմանը` հավելելով, որ քանի դեռ այս արդարությունը չի վերականգնվել Հայաստանին անհրաժեշտ կլինի ԱՄՆ վարչակազմի խոստացած օգնությունը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանին օգնության մասին օրինագիծը կընդունվի։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ
Մայիսին հերթական տեսակցության շրջանակներում առանձնազրույցների ֆորմատով հնարավորություն է ընդձեռնվել…
Ադրբեջանի դատական իշխանությունների որոշումը անօրինական է եւ անհիմն. Ռուբեն Վարդանյանի պաշտպանություն
Ադրբեջանական դատական իշխանությունների որոշումն օրինական չէ..
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման ժամկետը
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Ռուբեն Վարդանյանի ...
Հույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ Փաշինյան
ԼՂ հայրենկիացները կշարունակեն ծրագրից օգտվել նույն կերպ, ինչպես մինչև քաղաքացիություն ընդունելն է եղել...
Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի...
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Այս քաղաքականությունը ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլ նաև հոգեբանական ահաբեկչություն` հաշվի առնելով այդ հուշարձանների առանձնակի...
Ամենաշատ