News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս հրամանատարությունից ես խնդրեցի եւ պահանջեցի հավելյալ ուժեր եւ միջոցներ հատկացնեն զորամասն արտաքին աշխարհին կապող Թաթառ գետի վրա տեղակայված երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց  Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ):

Նա րոշ մանրամասներ պատմեց պատերազմից. «Երրորդ օրը ԵԿՄ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նանակության վաշտ՝ մոտ 100-հոգանոց, տեղակայվեցին Վահե-1 եւ Վահե-2 կամուրջների պաշտպանության համար: Երբ պատերազմի 7-րդ օրը հարեւան զորամասը հակառակորդն ամբողջությամբ գրավեց Մատաղիս  բնակավայրը եւս, ես իջա, որ տեղում իրավիճակը հասկանամ զորամասի աջ թեւում, որպեսզի հանկարծ շրջափակման մեջ չհայտնվենք: Ես Վահե-1 անցակետում, որտեղ տեղակայված էր վաշտից մի խումբ, այդ թվում Արմանը պետրոսյան, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը, որ նահատակվեց եւ հետո արժանացավ Արցախի հերոսի կոչման, ես խնդիր առաջադրեցի, որպեսզի խմբի տղաներից հարձակողական գործողությունների համար տղաներ առանձնացնեն:

Ինքն ու Մենուան իրենց համաձայնությունը տվեցին եւ հայտնեցին, որ պետք է համագործակցեն վաշտի հրամանատար Հայկ մանուկյանի հետ եւ պատասխանը երեկոյան կփոխանցեն: Դա ամսի 2-ի ժամը 5-ն էր, երբ Մատաղիսի զորամասն ամբողջությամբ անծանոթ ճանապարհով  հետ էր նահանջում դեպի նոր տեղակայման վայր: Հաշվի առնելով, որ իրենց զորամասին ծանոթ ճանապարհը՝ Մատաղիսից դեպի Մարտակերտ հակառակորդն արդեն վերցրել էր ուղիղ նշանառության տակ, հրթիռահրետանակոծում էր տանկերով, լեռնային, անտառային այլընտրանքային ճանապարհով էր զորքը հետ քաշվում եւ մեծ էր այդ վաշտի տղաների գործունեությունը, որոնք կազմակերպեցին Մատաղիսի զորամասի հետ նահանջը, որովհետեւ անծանոթ տեղամասում թե սպայական կազմը, թե կամավորները, մոլորվել եւ լճի մի ափով էր գալիս, մի մասը՝ մյուս կողմով: Տղաները առաջանում էին խմբերով ուղեկցում:

Ամսի 2-ին պայթեցվեցին այդ երկու կամուրջները, որ հակառակորդն առաջխաղացում չունենա այդ երկու ուղղությամբ, բայց պայթեցումից հետո 7—րդ, 8-րդ օրը անտառներում մոլորված Մատաղիսի զորամասից զինծառայողներ էին դեպի մեր զորամաս գալիս:

Ամսի 3–ին, երբ կամուրջները պայթեցված էին, անձնակազմի խնդիր ունեինք, ես խնդրեցի վաշտի հրամանատարին, որ վաշտը տեղակայենք առաջնագծին մոտ բնագծում՝ հակառակորդի հետագա գործողությունները զսպելու եւ պաշտպանությունն ամուր կազմակերպելու համար: Վաշտի 100 հոգուց 35 հոգին համաձայնեցին, մասնակցեցին եւ պաշտպանողական, եւ հաձակողական գործողություններին: հարձակողակն գործողություններից մեկի ժամանակ 4 հոգու հետ միասին նահատակվեց նաեւ Մենուան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մինչեւ հոկտեմբերի 24-ը Արմանը խմբի տղաների հետ միասին իմ հանձնարարությամբ ցանկացած կետում, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով են իրականացնում:

Ամսի 24-ին հարավ-արեւմտյան ուղղությամբ հակառակորդը առաջնագիծը ճեղքել եւ առաջանում էր դեպի Շուշի, առաջապահ ստորաբաժանումները արդեն գտնվում էին Ավետարանոց բնակավայրում, իսկ այդտեղից դեպի Շուշի ընդամենը օդով 15 կմ է: Վերադաս հրամանատարության կողմից մենք խնդիր ստացանք, որ մեկ վաշտ ուղարկենք Շուշի-Սղնախ ուղղություն: Վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանը իր պատրաստակամությունը հայտնեց եւ 13 հոգանոց խմբով մեկնելու նշված ուղղություն: Արմնը եւս այդ խմբի կազմում մեկնեց: Մինչեւ նոյեմբերի 10-ը, եռակողմ խայտառակ այդ հայտարարության օրը Արմանը գտնվում էր նշված բնագծում տարբեր ստորաբաժանումների հետ: Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին:

Պատերազմից հետո Արմանը մնաց Արցախում, ծառայեց մեկ այլ կառույցում, իր փորձն ու գիտելիքները փոխանցելու նշված ստորաբաժանման անձնակազմին: Պատերազմից հետո նա պարբերաբար այցելու էր մեզ, բարեկամական կապ էր ստեղծվել իմ ու իրենց միջեւ: Համարձակ էր, վստահ, իսկ դա միշտ պետք է զինվորականի առաջին ուղեկիցը լինի»:

«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ