News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Հայ պաշտոնյաների հետախուզման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները ստուգվում են, սակայն փաստն այդպես էլ չի հաստատվում: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Անընդհատ հնչող հետախուզումների վերաբերյալ պնդումները դատախազությունը պարբերաբար մոնիթորինգի և ստուգման է ենթարկում։ Բոլոր այն միջազգային ռեսուրսները, որ մենք ունենք հասկանալու համար՝ հետախուզում կա, թե չկա, բոլոր մեր խողովակներով փաստը չի հաստատվում»,- նշեց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները կարող են մանիպուլյատիվ բնույթ ունենալ՝ սադրելու, որ հայկական կողմից էլ նման հայտարարություններ հնչեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ