News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Նոր Toyota Land Cruiser-ը շուտով վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայում։ Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի երկու՝ Invincible և First Edition լրակազմով: Invincible-ը վաճառվում է 74 հազար 995 ֆունտ, իսկ First Edition-ը՝ 79 հազար 995 ֆունտ:

Բրիտանական CarsUK-ը հայտնել է, որ երկու վարկածներն էլ մի ընդհանրություն ունեն. երկուսի ուժային ագրեգատը՝ 2,8 լիտրանոց դիզելային շարժիչն է՝ 201 ձիաուժ հզորությամբ։ Ըստ Autonews-ի՝ նախատեսվում է 2025 թվականին Բրիտանիայում հիբրիդային շարժիչ տեղադրել Toyota Land Cruiser-ին։ Նոր սերնդի Toyota Land Cruiser-ը շատ է փոխվել։ Պրոֆիլում թափքի դիզայնն արտացոլում է դասական Land Cruiser ուրվագիծը՝ հստակ հորիզոնական գծերով:

Ընդհանուր երկարությունը 4920 մմ է, լայնությունը՝ 1980 մմ, բարձրությունը՝ 1870 մմ, անիվային բազան՝ 2850 մմ։ Առաջին թողարկումը նման է 1960-ականների Land Cruiser 40-ին՝ կլոր լուսարձակներով, երկգույն գուներանգով և 18-դյույմանոց սև անիվներով:

2024 թվականի արտադրության Toyota Land Cruiser-ի ինտերիերը հագեցած է յոթ նստատեղով՝ սև կաշվե պաստառներով: Օդորակիչը կարելի է կառավարել առջևի և հետևի նստատեղերից: Նոր նմուշն ունի Toyota Smart Connect+ մուլտիմեդիա համակարգ՝ 12,3 դյույմանոց սենսորային էկրան, վարորդի թվային դիսփլեյ և համայնապատկերային տեսախցիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կստանան էլեկտրական «թռչող մեքենաներ»
Աշխատանքային խումբը կփնտրի ծրագրեր կամ այլ գործողություններ ԱՄՆ բանակի ներսում, որոնք կարող են...
Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին
Հիբրիդային շարժիչով նոր 911-ը Nürburgring Nordschleife-ը մեկ շրջանն անցել է 7:16,934 րոպեում, ինչը նախորդ մոդելի համապատասխան վարկածից 8,7 վայրկյանով արագ է...
Հնդկաստանում կարտադրվի աշխարհում առաջին սերիական մոտոցիկլը, որը կաշխատի բնական գազով
Բնական գազով աշխատող առաջին մոտոցիկլն աշխարհում կարտադրվի Հնդկաստանում...
Land Rover-ը թարմացրել է Defender ամենագնացը
Նոր SUV-ի հիմնական փոփոխությունն ուժային համակարգն է...
ԱՄՆ-ը նախատեսում է Չինաստանից բերվող բուժսարքավորումների եւ ավտոմեքենաների նոր տուրքեր մտցնել
Արդեն այս շաբաթ նոր տուրքեր կմտցվեն...
Porsche նոր էլեկտրական սեդանը վերածվել է ավտոմրցարշավների անվտանգ մեքենայի
Porsche Taycan Turbo GT-ը անվտանգ է դարձել ավտոմրցարշավների համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ