News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին Բրյուսելի Սբ․ Մարիամ Մագդաղենացի առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի 109-րդ տարելիցին։ Պատարագին Բելգիայի հայերի կոմիտեի հրավերով մասնակցեցին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաղդը։

Պատարագից հետո ներկաները քայլերթ կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ Բրյուսելի Ազատ համալսարանի «Նաիրյան» երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր մոմավառության արարողություն։ Արարողության ժամանակ խոսքով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Զատիկ Ավեդիքյանը, դեսպան Տիգրան Բալայանը և արտգործնախարար Հաջա Լահբիբը։

Իր խոսքում դեսպան Բալայանը բարձր գնահատեց արտգործնախարարի ներկայությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, որ վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։

Տիգրան Բալայանն ասաց․ «Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաև մեր օրերում․ միայն ամիսներ առաջ միջազգային հանրության աչքի առաջ հազարամյակներ Լեռնային Ղարաբաղում ապրած հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ ստիպողաբար հեռացվելով իր պատմական հայրենիքից»։

Նախարար Լահբիբը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ եկել է ներկայացնելու մի երկիր, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եկել է՝ իր հետ բերելով նաև խաղաղության կոչ, որպեսզի «‎այլևս երբեք» կարգախոսը գործուն քայլերով վերածվի իմաստալից խոստման, որպեսզի համայն մարդկությունն ապագայում խուսափի նման ձախողումներից։ Արարողությունից հետ տեղի ունեցավ ծաղկեպսակի խոնարհման արարողություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ