News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների և պատանդառված անձանց պահման իրական պայմանների, նրանց նկատմամբ վերաբեմունքի մասին հստակ, անկողմնակալ ինֆորմացիայի աղբյուր, ցավոք, գոյություն չունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այն, ինչ Կարմիր խաչից ստանում ենք, բավարար համարել չի կարելի։ Չկան միջազգային մեխանիզմներ, որոնցով հարազատներն ամբողջական տեղեկատվություն կունենան, թե ինչ պայմաններում են ապրում, պահվում գերեվարված անձինք»,-ասաց նա։ 

Ստեփանյանի խոսքով՝ Կարմիր խաչի խողովակի անբավարարության մասին է խոսում նաև այն, որ հացադուլ հայտարարելուց հետո, որպես պատիժ, ադրբեջանական կողմն անգամ դադարեցրել է Ռուբեն Վարդանյանի՝ հարազատների հետ խոսելու հնարավորությունը։ «Շուրջ 10-14 օր նա ընդհանրապես հարազատների հետ կապ պահպանել չէր կարողանում: Դա նշանակում է, որ այդ անձինք շարունակում են գտնվել իրենց իրավունքների անմիջական խախտման ներքո: Միակ ճանապարհը նրանց իրավունքների վերականգնման համար, նրանց անհապաղ  ազատ արձակումն է:

Ինչ վերաբերում է պետության կողմից քայլերին, ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որեւէ հստակ, համառ աշխատանք տարվի գերիների կամ պատանդառված անձանց վերադարձի ուղղությամբ: Այո, կան  իրավական գործընթացներ, իրավական շրջանակներում այս հարցը առաջ է մղվում Հայաստանի կողմից, բայց բանակցային դաշտում այս թեման կարծես թե չկա: Նաեւ սա է Ադրբեջանին թույլ տալիս ավելի անպատիժ գործելու»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունգարիայի արտգործնախարարը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին…
ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության
Լուկաշենկոն իր «եղբայր» Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք
Նշվում է միայն, որ Լուկաշենկոն և Ալիևն այցելել են նորկառույց շենք...
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը
Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ…
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ