News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ընտրատեղամասերում առաջին ձայների հաշվարկից հետո առայժմ առաջատար է Լիտվայի գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, հայտնում է Delfi-ն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով, 1895 ընտրատեղամասերից 531-ում քվեաթերթիկների հաշվարկից հետո Նաուսեդան հավաքել է ձայների 51,34%-ը։ Երկրորդ տեղում է նախկին պատգամավոր Ռեմիգիյուս Ժեմայտայտիսը՝ ձայների 13,99%-ով։ Փաստաբան Իգնաս Վեգելեն այս պահին ունի 11,53% աջակցություն:

Պահպանողական թեկնածու, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այս պահին ունի ընտրողների 10,49%-ի աջակցությունը։ Բժիշկ Էդուարդաս Վայտկուսը՝ 6,63%, Ազատություն կուսակցության թեկնածու Դայնյուս Ժալիմասը՝ 2,26%, Աշխատանքի ​​կուսակցության նախագահ Անդրյուս Մազուրոնիսը՝ 1,70%, «Հանուն Լիտվայի» Դեմոկրատների միության ներկայացուցիչ Գեդրիմաս Յեգլինսկասը՝ 1,35%։ Ժամը 21:00-ից հետո հայտնի դարձան քաղաքացիության պահպանման հանրաքվեի քվեարկության առաջին արդյունքները։ Տվյալները տրամադրել է 1895 ընտրատեղամասերից 508-ը, հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրողների 73,30%-ը, դեմ՝ 26,70%-ը։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Լիտվայում անցկացվել են նախագահական ընտրություններ ևքաղաքացիության պահպանման վերաբերյալ հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 59,37%-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ