News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 67-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի հերթապահ մաս «Նաիրի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 19:54-ին, հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թ.։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ 67-ամյա տղամարդը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը նշված բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տղամարդը մահացել է։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024թ․ ապրիլի 29-ին' ժամը 19:30-ի սահմաններում, տուժողը, Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը և մի խումբ անձինք ընթրել են Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ Երևանի հիշյալ բնակիչը, 67-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ գրանցված F-ՉԶ75 մոդելի, 9մմ տրամաչափի, հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է վերջինիս կենսական կարևոր օրգանների ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Նույն օրը 46-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմին և ներկայացրել հանցագործության գործիքը, մեկ կրակված պարկուճը, որոնք առգրավվել են:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր, հարցաքննվել են մեկ տասնյակից ավել վկաներ, կատարվել են առգրավումներ, վերցվել նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Երևանի 46-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. նրան ձերբակալել են Սուրբ Աննա եկեղեցու մոտ
Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության…
Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել
Հնդկաստանում կայծակի հարվածներից մահացածների թիվը տարեկան կազմում է մոտ հազար մարդ...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. վիրավորվել է 15 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում
Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից…
Գյուրջյան փողոցում թիվ 26 երթուղու ավտոբուսն ու այլ մեքենաներ արգելափակվել են անձրևաջրերի մեջ. փրկարարներ են եկել
Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 10 հաշվարկ. Հրդեհը մարվել է 4 ժամ անց միայն
Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել...
Ամենաշատ