News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Երեկ տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման հարցերով այդ տխրահռչակ հանձնաժողովի հերթական նիստը և, փաստորեն, նիստի արդյունքներով արձանագրում ենք հետևյալը. պաշտոնական հաղորդագրությունից կարող ենք փաստել, որ այս իշխանությունը որևէ կերպ չի շեղվել իր հանցավոր ճանապարհից և գրեթե չի շեղվել այդ ճանապարհի հանգրվան ապրիլի 19-ից։ Դա են ապացուցում արձանագրություն-նկարագրության համաձայնեցումը, դրա վերաբերյալ մամլո հաղորդագրությունը, ապա նաև վարչապետի աշխատակազմի տված, այսպես կոչված, պարզաբանումները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը:

«Փաստորեն, հերթական անգամ ամրագրում ենք․ այս իշխանության համար չկա Սահմանադրություն, չկա իրավունք, չկա օրենք, չկա տրամաբանություն։ Ընդամենը կա ծառայություն ադրբեջանա-թուրքական տանդեմին միայն ու միայն՝ ի հաշիվ սեփական պետության, ի հաշիվ սեփական հանրության, ի հաշիվ սեփական ժողովրդի, քաղաքացու:

Իշխանությունների որդեգրած քաղաքականության, ընտրված ձեռագրի՝ տրամաբանությունից դուրս լինելու, Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ բոլոր կողմերից եկած այսքան հիմնավորումները, փաստորեն, որևէ ազդեցություն չունեցան։ Անգամ փաստը, որ այսօր գոյություն ունի այս հարցի հետ կապված Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդում հանցագործության վերաբերյալ (վստահ եմ՝ տեղյակ եք «ՀայաՔվեի» նախաձեռնության ու ներկայացրած հաղորդման մասին), չկաշկանդեց, չփոխեց իշխանությունների օրակարգն ու ձեռագիրը։

Ի վերջո, ի հեճուկս մեր՝ համաժողովրդական, համազգային շարժման, որն իր անհամաձայնությունն է արտահայտել և հիմնավորել կատարվող գործընթացի անթույլատրելիությունը, ՀՀ կառավարությունը գնաց այս հակասահմանադրական քայլին։

Հետևաբար, այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի, քաղաքացու համար կործանարար է։ ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը։

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման 

16․05․2024թ․»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ