News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Գ․ Զ․-ի (ծնված 1956 թ․) դին հայտնաբերել են տան բակում և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ