News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններում իրականացված պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են  մի քանի հնագույն բնակավայրերի մնացորդներ, որոնք լույս են սփռում շրջանի վաղ պատմության վրա։

Գտածոները հայտնաբերվել են Ալ-Սինիա կղզում, որը զբոսաշրջային կենտրոն է եւ գտնվում է Դուբայից 42 մղոն հյուսիս-արեւելք, նշվել է Տուրիզմի եւ հնագիտության դեպարտամենտի հայտարարությունում։

Պեղումներից մեկն ավարտվել է մարտին, այն կենտրոնացած էր մարգարտագործների հնագույն քաղաքի ավերակների վրա, որոնք արդեն գտնվել էին մինչ այդ։

Հնագետները պարզել են, որ այդ տեղանքն ամենայն հավանականությամբ գոյություն է ունեցել չորրորդ դարում, այսինքն՝ այն 1600 տարեկան է, գոյություն է ունեցել մեկ կամ երկու հարյուրամյակ ավելի առաջ, քան կարծում էին մինչ այդ։

Պեղումների տեղում հայտնաբերվել են բազմաթիվ կժեր, որոնք, պաշտոնական անձանց խոսքով, բերված են եղել Միջագետքից։

Երկու անոթների վրա եղել են արամեերեն գրություններ, որոնք պատկանում են 1-ին-4-րդ դարերին։

Հենվելով իրենց գտածոների վրա՝ հնագետները կարծում են, որ ավերակները կարող են պատկանել կորսված քաղաքին, որը հիշատակվում է պատմական աղբյուրներում։

Մարգարտի արդյունահանումը, ծովում սուզվելը՝ մարգարիտ եւ ստորջրյա այլ օրգանիզմներ հանելու նպատակով, այս շրջանի մշակույթի անքակտելի մասն են կազմել հազարամյակներ, տեղեկացրել է CNN-ը։

Պեղումներն իրականացվել են նաեւ Դեյր-աս-Սինիա տեղամասում, որը նույնպես գտնվում է կղզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ