Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք կիրառելու դրական քայլերը։
«Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքով»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։