Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման տարբեր ակցիաների ժամանակ առաջին բանը, որ աչքի է զարնում, այն է, թե որքան շատ ոստիկան կա մեր երկրում, և թե ինչ վայրագությամբ նրանք կարող են հարձակվել սեփական ժողովրդի վրա: Թեպետ, օրերս բերետավորների ղեկավարներից մեկը, դիմելով շարժման ղեկավարներին, ասում էր «ձեր ժողովրդին...»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության հասարակական կարգ պահպանող ստորաբաժանումների ղեկավարներից մի քանիսը ոչ պաշտոնական միջավայրում անկեղծացել են, թե վերջին օրերի իրենց անձնակազմի ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել: Օպերատիվ խորհրդակցություններում նա է վստահեցրել, որ իր գիտելիքներն ու կապերը գործի կդրվեն, որ ուժ կիրառող որևէ ոստիկան չպատժվի. նա արդարադատության նախարարությունում ազդեցություն ունի, քանի որ փոխնախարար է եղել, ամուսինը ԲԴԽ-ում է, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «հոգեզավակն» է, սերտ կապերի մեջ է արևմտյան թևի հետ: Ասում են, որ համակարգում տեղյակ են՝ ինչ է արժենում Արփի Սարգսյանի ցուցումները չկատարելը:

Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, համակարգում, մեղմ ասած, այնքան էլ հաշտ չեն այս ամենի հետ: Կան շատ լուրջ դժգոհություններ, ավելին՝ հնարավոր է, որ առաջիկա օրերին նաև աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ