News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 3-ին, վիճաբանության ու ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց։

Shamshyan.com-ի փոխանցամբ՝ ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում։

Մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ ստացվում է Ամերիկյան համալսարանի անվտանգության պետից, ով հայտնում է, որ կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Ամերիկյան համալսարանի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա առկա է նույնպես արնանման հետքեր և կրակված 1 գնդակ։ Տարածքը սահմանազատել են պարեկ Արսեն Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Հայկ Բարսեղյանը

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկվում են նաև օպերատիվ-հետախուզական, քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ