News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Սերգեյ Հարությունյանը, ով հիմա ագրարային համալսարանի դասախոս է, 1986-ին ընդգրկված է եղել Տավուշում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վարչական շրջանների ճշգրտման հայկական հանձնաժողովում, որը գլխավորել է Վլադիմիր Մովսիսյանը:

Նա NEWS.am-ին պատմեց հայտնի դեպքը, երբ ադրբեջանցիները Վլադիմիր Մովսիսյանին տարել են Ղազախ եւ փորձել են ճնշում գործադրել, որ ինչ-որ հատված տա Ադրբեջանին:

«Ոսկեպարում եկեղեցի կա, կողքն էլ աղբյուր կա: Ադրբեջանցի կանայք ասում էին՝ ստորագրեք, այդ աղբյուրը տվեք մեզ: Վլադիմիր Մովսիսյանը, բնականաբար, չէր ստորագրի: Դրա համար կանայք մեքենան շրջապատեցին, բերեցին Ղազախ եւ ստիպում էին, որ ստորագրի: Մենք էլ իրենց հետեւից գնացինք: Ռասիզադեն, որ վարչական սահմանները ճշգրտելու ադրբեջանական հանձնաժողովի նախագահն էր, կանանց իրենց լեզվով ասաց՝ մի քիչ էլ ճնշեք, թող ստորագրի, եթե չստորագրի, պետական ուժ չի ստանա:

Մովսիսյանը շատ լավ տիրապետում էր ադրբեջաներենին, շուռ եկավ, ասաց՝ սա քո դասավորածն է, դու ես արել: Մովիսյանը ինչ պետք էր ասաց նրան, Ռասիզադեն էլ ասաց՝ լավ, վերջացրեք, թող գնա»,- պատմեց Սերգեյ Հարությունյանը:

Նշենք, որ ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի վարչական սահմանը վերականգնելու համար եղել է երեք հիմնական հանձնաժողով՝ հայկականը, որը գլխավորել է Վլադիմիր Մովսիսյանը, ադրբեջանական հանձնաժողովը ղեկավարել է Ռասիզադեն, եւ եղել են Ռուսաստանից մասնագետներ: «Հայկական հանձնաժողովում մասնագետները եղել ենք ես, Հենրիկ Վարդանյանը և Վանիկ Խաչատրյանը»,-ասաց Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ