News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին համատեղ մասնակցության հարցեր, որոնց հրավիրված էր Էմոմալի Ռահմոնը։ Գործնական և կառուցողական ձևով մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ մի շարք արդի հարցերի, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում, ինչպես նաև միգրացիոն ոլորտում համագործակցության շուրջ։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարելագործել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև փոխգործակցության մեխանիզմները։ Վստահություն հայտնվեց նաև, որ Ռուսաստան եկող աշխատանքային միգրանտների, այդ թվում՝ Տաջիկստանից, իրավիճակն արհեստականորեն սրելու որոշ ուժերի կողմից վերջերս սրված փորձերը համատեղ կճնշվեն և չեն կարողանա վնասել երկու երկրների ժողովուրդների միջև ժամանակի ընթացքում փորձված եղբայրական հարաբերություններին»,- նշել է Կրեմլը։

Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մանրամասն քննարկվել են աշխատանքային միգրացիայի ոլորտում փոխգործակցության հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել կողմերի համապատասխան գերատեսչություններին ակտիվացնել աշխատանքներն այս ուղղությամբ, հայտնում է Asia-ն։

Կողմերը նաև նշել են ահաբեկչության, ծայրահեղականության և անդրազգային կազմակերպված հանցավորության դրսևորումների դեմ պայքարում իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սերտ համակարգումը, ինչպես նաև նրանց փոխգործակցության հետագա ամրապնդման կարևորությունը, նշվում է տեղեկատվության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ