News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել և միավորել Արդշինբանկում՝ ստանալով նոր վարկ գործող տոկոսադրույքից 2% ցածր տոկոսադրույքով։

Նոր վարկատեսակի պայմաններով, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններին առաջարկվելու են մրցունակ տոկոսադրույքներ՝ ՀՀ դրամով վարկի դեպքում նվազագույնը 10.75%, իսկ ԱՄՆ դոլարով վարկի դեպքում՝ նվազագույնը 8% տոկոսադրույքով: Ընդ որում, նոր տրամադրվող վարկի մարման ժամկետը երկու անգամ կգերազանցի գործող վարկի մարման ժամկետը։

Նոր վարկատեսակի կարևոր առավելություններից է հանդիսանում այն, որ հաճախորդները կարող են ստանալ գործող վարկի գումարի 30% չափով լրացուցիչ վարկեր, մինչև 60 ամիս ժամկետով և վարկատեսակի նույն՝ նվազեցվող տոկոսադրույքով։

Ի հավելումն, Բանկում նշել են, որ նոր վարկատեսակը կունենա մինչև մեկ տարի վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածի հնարավորություն: Ինչպես նաև, գրավի նոր գնահատում չի պահանջվելու, եթե վերջին 3 տարիների ընթացքում արդեն իրականացվել է գրավի գնահատում։ Վարկային հայտի ուսումնասիրման, տրամադրման և սպասարկման վճարներ չեն սահմանվում։

Մեկնաբանելով նոր վարկատեսակը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ Փոքր և միջին ձեռնարկությունների բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանը նշեց․ «Ներդնելով այս վարկատեսակը՝ առաջնորդվել ենք շուկայում դրա արդիականությամբ և առկա պահանջարկով։ Ձևավորել ենք համալիր առաջարկ, որը նախատեսում է վարկի սպասարկման երկարացված ժամկետ, տոկոսադրույքների նվազեցում, նոր լրացուցիչ վարկավորում, վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածի տրամադրում։ Արդյունքում, ՓՄՁ բիզնեսները հնարավորություն կստանան ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել իրենց բիզնեսի զարգացմանը, արդիականացմանը, մրցունակության բարձրացմանը։ Մենք ակնկալում ենք հետագայում ևս երկարաժամկետ համագործակցություն ձևավորել այս վարկատեսակից օգտվող մեր հաճախորդների հետ, նրանց համար հասանելի դարձնելով Արդշինբանկի բանկային ծառայությունների ամբողջ մրցունակ փաթեթը՝ ծրագրային վարկավորում, միջազգային փոխանցումներ, արտարժույթի փոխանակման գործառնություններ, քարտային պրոդուկտներ և այլն»:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այս հղմանը կամ զանգահարելով 012-222-222 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմսվիսբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՎԶԵԲ-ից՝ ՓՄՁ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Բանկի այս ծրագրերի ներքո ֆինանսավորումը  հասանելի է նաև  մայրաքաղաքից դուրս` շրջաններում՝ ավելի երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու և նոր հաճախորդներ ներգրավելու միջոցով:...
Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր
Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը իրականացվելու է 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ...
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները (ֆոտո)
Բարձր ենք գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը: Կարող ենք փաստել, որ միջոցառմանը մասնակցությունը շատ արդյունավետ էր Բանկի համար...
Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ հետ (ֆոտո)
Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային...
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում...
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով և բարեկեցիկ ապագայի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ