News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Տրինիդադ և Տոբագոյի ղեկավարությունը որոշել է Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն։ Այս մասին հաղորդվում է Կարիբյան ավազանի երկրի ԱԳՆ կայքում հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ։

«Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության կառավարությունը կառավարության այսօրվա նիստում որոշել է պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը։ Արտաքին գործերի նախարարի և CARICOM-ի գործերի նախարարի խորհրդով նախարարների կաբինետը որոշել է, որ Պաղեստինի պաշտոնական ճանաչումը Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության կողմից կնպաստի կայուն խաղաղության հասնելուն՝ ամրապնդելով Պաղեստինի պետականության վերաբերյալ աճող միջազգային կոնսենսուսը, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ