News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Լիբանանում կայացած մամուլի ասուլիսում, որն օնլայն հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Մեր աջակցությունն ընդգծելու համար ես հայտարարում եմ Լիբանանին 1 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին, որը կսկսվի այս տարի եւ կշարունակվի մինչեւ 2027թ.»,- ասել է նա։

Նա նշել է, որ ծրագիրը տրամադրվում է կրթության, բանկային հատվածի, զինված ուժերի եւ անվտանգության ուժերի, եւ որ գլխավորն է՝ միգրացիայի դեմ պայքարի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։

«Մենք կաջակցենք երկրի զինված ուժերին եւ ներքին անվտանգության ուժերին։ Շատ կարեւոր է, որպեսզի Լիբանանը հարաբերություններ հաստատի Frontex-ի [ԵՄ սահմանների պահպանության գործակալության] հետ՝ Եվրոպա փախստականների լեգալ անցման եւ անլեգալ միգրացիայի դեմ պայքարի նպատակով»։

Նա նաեւ ողջունել է Լիբանանի դերը սիրիացի փախստականներին ընդունելու գործում եւ կողմ է փախստականների տուն վերադարձի ծրագրերի աջակցմանը։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին Եվրահանձնաժողովի նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն չի տրվել։

ԵՄ-ն 2023թ. նորից բախվել է Եվրոպա թափանցող ռեկորդային թվով անլեգալ միգրանտների խնդրին, այն մոտեցել է 2015-2016թթ. միգրացիոն ճգնաժամի մակարդակին, երբ մեկ տարվա ընթացքում ԵՄ էր եկել ավելի քան մեկ միլիոն միգրանտ Աֆրիկայի եւ Ասիայի երկրներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը օգնություն է խնդրում Եվրամիությունից
Հայաստանում Լոռիում և Տավուշում ջրհեղեղի հետևանքով...
Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են համակարգված աշխատանքներ. կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատաժողովը
Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման...
Եվրոպական երկրները սահմանափակել են Հունգարիայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը
Իր հերթին, Բելգիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչն ասել է, որ Հունգարիայի փոխարեն, որը պետք է դառնար Բեռնի ակումբի ժամանակավոր նախագահը, այդ պարտականությունները կստանձնի Դանիան՝ չպատճառաբանելով այս որոշումը...
ԵՄ-ը հաստատել է Ռուսաստանից եւ Բելառուսից ցորենի ներմուծման «արգելիչ տուրքերը»
ԵՄ Խորհուրդը հաստատել է արգելիչ տուրքերը...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է ստեղծել պաշտպանական համաձայնագրերի գլոբալ ցանց
Սպառնալիքների թիվն ավելանում է. Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության համակարգը՝ ստեղծելով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ