News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Պայքարը վճռական է, որովհետեւ սա միայն պայքար չէ Տավուշի համար, սա պայքար է՝ պետության համար, օետականության, ինքնության եւ արժանապտվության համար, սա առաքելություն է, բայց ամենակարեւորը սա խաղաղ գործընթաց է օրենքի շրջանակում: Այս մասին ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որը օրեր առաջ ձերբակալվել էր, նախօրեին ազատ արձակվել եւ կրկին ԿԻրանց վերադարձել:

 Պետրոսյանը նշեց, որ իշխանությունը անընդհատ փորձում է իրենց այլ դաշտ տանել, սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ ակցիաները խաղաղ բնույթ են կրում: Քաղաքագետը նշում է, որ գործընթացը սկսվել է, այն կասեցնել չի լինի, քանի որ այն ցանցային բնույթ է կրում:

«Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչ արդյունքի կհասնենք: Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ