News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կկարևորվի, երբ անհրաժեշտ լինի փաստաթղթեր ստորագրել, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցին պետք է պատասխան տա Ուկրաինայի իրավական և քաղաքական համակարգը։

«Մեզ համար, իհարկե, դա կարևոր է, քանի որ եթե խոսքը որոշ փաստաթղթերի ստորագրման մասին է, մենք պետք է փաստաթղթեր ստորագրենք նման ճակատագրական տարածքում օրինական իշխանությունների հետ, սա ակնհայտ փաստ է», - ասել է Պուտինը՝ Չինաստան այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, թե Ռուսաստանը միտք չունի «դաշտի կենտրոնից» քննարկել այն, ինչ չգիտի: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հրավիրված չէ այս համաժողովին, «ավելին, ասում են, որ մեզ այնտեղ չեն տեսնում»։ «Դե, չեն տեսնում, թող չտեսնեն», - հավելել է Պուտինը:

Ինչպես հաղորդում է РБК-ն, Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակում իրեն վերջնագրեր ներկայացնեն։

ՌԴ նախագահի գնահատմամբ՝ համաժողովի նպատակը հնարավորինս շատ երկրների կողմից Ռուսաստանին վերջնագիր ներկայացնելն է։

«Այնուհետև հայտարարել, թե բոլորը պայմանավորվել են, իսկ հետո այն արդեն որպես լուծված հարց վերջնագրի տեսքով ներկայացնել Ռուսաստանին։ Իրադարձությունների նման զարգացում չի լինի»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Պուտինը որպես խաղաղ բանակցություններ վարելու հիմք է նշել 2022 թվականի մարտին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Այդ փաստաթղթից քաղվածքի տակ դրված է ուկրաինական կողմի ներկայացուցչի ստորագրությունը», -նշել է ՌԴ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանը պատասխանել է Ուկրաինայի դեմ պատերազմ հրահրելու մասին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի մեղադրանքին
Չինաստանը պատասխանել է Սթոլտենբերգին...
Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեային պատերազմում օգնության համար՝ 5 մլն արկերի մատակարարումից հետո
Ռուսաստանը բարձր է գնահատում Հյուսիսային Կորեայի աջակցությունը...
Սթոլտենբերգը հայտնել է Չինաստանի համար հնարավոր հետեւանքների մասին ռազմական ոլորտում ՌԴ-ին աջակցելու պատճառով
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտնել է Չինաստանի համար հնարավոր հետեւանքների մասին...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
Լատվիան շուտով դրոնների երկրորդ խմբաքանակը կուղարկի Ուկրաինա
Լատվիան պատրաստում է դրոնների երկրորդ խմբաքանակը...
ՆԱՏՕ-ն ու Ուկրաինան պատասխանել են Պուտինի առաջարկին
Նրա խոսքով՝ այս պլանը չի վկայում պատերազմը դադարեցնելու ցանկության մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ