News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը
  • 10 միլիոն ԱՄՆ դոլար վարկային փաթեթ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին
  • Տեղական ՓՄՁ-ների` մրցունակության և «կանաչ անցման» խթանում
  • Աջակցություն դոնորներին` Եվրոպական միությունից

 ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթ է ներգրավել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ)՝ մասնավոր հատվածի ներդրումների աճի, մրցունակության բարձրացման, ինչպես նաև Հայաստանում ավելի «կանաչ» և կայուն զարգացման ոլորտի ֆինանսավորման համար:

Բանկը ստացել է 5 միլիոն ԱՄՆ դոլար` EU4Business-EBRD վարկային գծի շրջանակներում, որը կտրամադրվի տեղական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ), որոնք ունեն ներուժ ավելացնելու արտահանումն`արտադրության արդիականացման և նոր, ավելի «կանաչ» սարքավորումներ ձեռք բերելու միջոցով:

Այս ծրագիրը, որը ՎԶԵԲ-ի և Եվրոպական միության (ԵՄ) առաջնային նախաձեռնությունն է, օգնում է տեղական ընկերություններին բարձրացնել իրենց մրցունակությունը ներքին շուկայում և արտերկրում բարելավել իրենց արտադրական հնարավորությունները և գործընթացները համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին: Վարկերի առնվազն 70 տոկոսը կուղղվի «կանաչ անցման» աջակցելու համար: Վարկառուները կստանան խրախուսական դրամաշնորհներ և մասնագիտական  խորհրդատվություն, որը կֆինանսավորվի Եվրամիության կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում:

Մնացած 5 միլիոն ԱՄՆ դոլարով հետագայում հնարավորություն կընձեռնվի ֆինասավորելու տեղական ՓՄՁ-ներին, որը  մասնավոր հատվածի զբաղվածության առաջնային աղբյուրն է և Հայաստանի տնտեսության կարևորագույն մասը: Բանկի այս ծրագրերի ներքո ֆինանսավորումը  հասանելի է նաև  մայրաքաղաքից դուրս` շրջաններում՝ ավելի երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու և նոր հաճախորդներ ներգրավելու միջոցով: 

Այս ֆինանսավորման փաթեթն ընդգրկում է նաև Եվրամիության աջակցությունը` իր Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային սխեմայի շրջանակներում:

Ֆինանսական փաթեթի պայմանագրերը ստորագրել են ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիգեն և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության նախագահ-Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը` Երևանում ՎԶԵԲ-ի 2024 թվականի տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի շրջանակներում։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և ՎԶԵԲ-ը վաղեմի գործընկերներ են: Բանկըգործում է կորպորատիվ և ներդրումային բանկային շուկայում՝ առաջարկելով և´ ավանդական, և´ նորարարական ֆինանսական լուծումներ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: ՀՀ-ում իր գործունեության հենց սկզբից` Բանկն ավելի քան 2,09 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 201 նախագծերում, որոնց 92 տոկոսը մասնավոր հատվածում է:

2.jpg (102 KB)

3.jpg (87 KB)

4.PNG (571 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ
Ավանդը կարող է ներդրվել երեխայի օրինական ներկայացուցիչների՝ ծնողների և խնամակալների, ինչպես նաև մտերիմ հարազատների կողմից...
Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու
Յունիբանկն արդեն իսկ ամփոփել է արշավի երկրորդ խաղարկության արդյունքները և հաղթողներին հանձնել նվերները...
Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը
Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և նորարարությունների ներդրմանը...
ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
Առաջին տարին չէ, որ ԱրարատԲանկը համագործակցում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ և միանում հիմնադրամի...
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում...
Որքան կարժենա Գազայի պատերազմն Իսրայելի վրա. Իսրայելի Կենտրոնական բանկի հաշվարկը
Ռազմական ծախսերի վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար կպահանջվի ռազմական ծախսերի գրեթե կեսը՝ 118 միլիարդ շեքել, իսկ մինչև 2025 թվականը քաղաքացիական ծախսերի համար, ներառյալ քաղաքացիական բնակչության տարհանման և բնակարանային ապահովման ծախսերը տարհանվածների համար, ինչպես նաև այլ ծախսերը կազմեն 38 միլիարդ շեքել...
Ամենաշատ