News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին, ժամը 14։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Հայտնում են ՆԳՆ փրկրարա ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Ս․ Ի․-ի ինքնասպանության փորձը։ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ