Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ ջերմացման շանս քաղաքական առումով։
«Դա պատմական էր, դա փողոց էր երկու ուղղությամբ։ Մեր կողմից այդ նույն փողոցում երբեք զիգզագներ չեն եղել, իսկ մնացածը հարցրեք պաշտոնական Երեւանին»,- ասել է Զախարովան։