Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Կիրանցից հասել է Սարիգյուղ՝ երթի մասնակիցները կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ:
Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Նրանց պահանջն է դադարեցնել այս զիջողական քաղաքականությունը եւ միոկողմանի զիջումներին վերջ դնել: