News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնի հետ: Հայտնում են ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջում:

Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը:

Քեմերոնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ