News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ-ից NEW.am-ին տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին:

Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր՝ մշակույթի և ստեղծագործության ոլորտում փոխգործակցության խորացման նպատակով: Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանի և Իրանի միջև առկա համագործակցությունը և այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Շեշտելով «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի կարևորությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերություններում։

«Համոզված եմ՝ այս ծրագրի ստորագրումն առաջիկա տարիներին հնարավորություն կտա առավել ընդլայնելու հարաբերություններն ու խթանելու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը, երկու երկրներում անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունը, անմիջական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հարաբերությունների զարգացման գործում կարևորելով նաև երկու երկրների դեսպանությունների դերակատարումը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հայկական «Ոսկե ծիրան» և իրանական «Ֆաջր» կինոփառատոների միջև արդյունավետ փոխհամագործակցությանը, որի շրջանակում ներկայացվում են հայկական և իրանական ֆիլմեր: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կինոոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության պարագայում ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորության է սահմանվել, որը այս ոլորտում ևս փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել:

Նախարարը կարևորել է նաև գրավոր ժառանգության ոլորտում առկա համագործակցությունը՝ անդրադառնալով, մասնավորապես, Մատենադարանի հետ հաջող գործակցությանը:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ շատ տպավորված է Հայաստան կատարած առաջին այցով: Նա համոզմունք է հայտնել՝ տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ է առկա: Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության՝ կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնելու ծրագիրը:

«Հանդիպելով պարսկերեն սովորող աշակերտների հետ՝ համոզվեցի, որ նրանք իրենց նպաստն են բերելու երկու երկրների միջև դարավոր բարեկամության շարունակականությանն ու հարաբերությունների զարգացմանը: Ակնհայտ է երկու բարեկամ ժողովուրդների դրական վերաբերմունքը միմյանց հանդեպ: Կարծում եմ՝ անելիքներ ունենք ճանաչելիության բարձրացման առումով»,- ասել է ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև կրթության ու գիտության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ