News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝  Եվրոպայի հարցերով  ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ:

ՀՀ Ազգային ժողովի   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Քարփենթերը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

Հայ պատգամավորները կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը` ողջունելով ԱՄՆ-ի և Եվրոպական Միության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդման և տնտեսական դիվերսիկացիայի հարցում:

Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ` նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանը:

Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերը` արձանագրելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրին
Սույն համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության…
Շնորհավո՛ր Առաջին հանրապետության օրը, Հայաստա՛ն․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է...
ԱՄՆ դեսպանը հայ-ամերիկյան բարեկամական կապերի խորացման գործում Խաղաղության կորպուսի դերը համարում է անգնահատելի
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ելույթ ունենալով...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ...
Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը նշել են, որ ուրախ են Հայաստանում ներկայացված լինելու և երկրի զարգացմանն աջակցելու...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ