News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ջ. Կ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և կախարդական քարը» վեպը 1997 թվականին համաշխարհային ֆենոմենի սկիզբ է դրել: Ըստ CNN-ի՝ այժմ վաճառքի է հանվել գրքի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը:

Sotheby's աճուրդի տան տվյալներով՝ սպասվում է, որ հաջորդ ամիս աճուրդում այն ​​կվաճառվի 600 հազար  դոլարով, ինչը Հարրի Փոթերին առնչվող իրերի համար երբևէ սահմանված ամենաբարձր նախավաճառքի գիննն է:

Գրքի շապիկի ջրաներկ նկարի հեղինակը նկարազարդող Թոմաս Թեյլորն է։ Նկարում պատկերված է երիտասարդ հրաշագործ Հարրի Փոթերը՝ իր մուգ շագանակագույն մազերով, կլոր ակնոցով և կայծակի սպիով, որն ուր որ է՝ նստելու է Հոգվարթս ճեպընթաց գնացքը՝ Հոգվարթսի կախարդության և հրաշագործության դպրոց իր առաջին ճանապարհորդության համար:

Թեյլորի շապիկն օգտագործվել է գրքի մի քանի թարգմանված վարկածների համար։ Սակայն այն չի օգտագործվել գրքի՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վերնագրով լույս տեսած ամերիկյան հրատարակության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ