News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact for inclusive growth» (Համաձայնություն ներառական աճի համար), «Securing a development-positive energy transition» (Զարգացում-դրական էներգետիկ անցման ապահովում) և «Revitalizing global cooperation» (Համաշխարհային համագործակցության ակտիվացում)։

Նախարարի առաջին տեղակալը մասնագիտացված լսարանին է տրամադրել տեղեկատվություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին նորարարությունների ու զարգացումների վերաբերյալ, միջազգային գործընկերների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կազմակերպվել է այց Սաուդյան Արաբիայի հանրային հեռուստաընկերություն, տեղի են ունեցել նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էկոնոմիկայի և պլանավորման նախարարությունների, «Misk» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները ներկայացրել են հաստոցների արտադրողականության բարձրացման նորարարական մոտեցում
Միչիգանի համալսարանի մեքենաշինության, ինտեգրացիոն համակարգերի և դիզայնի պրոֆեսոր Չինեդում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կստանան էլեկտրական «թռչող մեքենաներ»
Աշխատանքային խումբը կփնտրի ծրագրեր կամ այլ գործողություններ ԱՄՆ բանակի ներսում, որոնք կարող են...
Ամերիկյան ընկերությունը թռչող մոտոցիկլետը մարտական ​​դրոնի է վերածել
Razor-ը՝ մոդիֆիկացիայից կախված...
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անհնար է առանց հստակ պլանի. ԱԺ փոխնախագահ
Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արհեստական բանականության ոլորտին...
Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար. նախարար
Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ