News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ինչպես նշվել է նախագահի https://www.president.gov.ua/news/pershij-samit-miru-dlya-ukrayini-stane-platformoyu-sho-rozpo-90653 պաշտոնական կայքում, գագաթաժողովը տեղի է ունենալու Բյուրգենշտոկ շվեյցարական քաղաքում, Լյուցեռնից ոչ հեռու, այն դառնալու է պլատֆորմ, որն սկսելու է ապագա խաղաղ գործընթացը։

«Գագաթաժողովի կազմակերպումը ուկրաինական եւ շվեյցարական կողմերի համակարգված ջանքերի արդյունքն է։ Մասնակցելու են բոլոր մայրցամաքների երկրների եւ կառավարությունների ղեկավարները։ Միջոցառման աշխատանքի հիմքերը մշակվել եւ համաձայնեցվել են ազգային անվտանգության խորհրդականների միջազգային մի շարք հանդիպումների ժամանակ, որոնք նախաձեռնել է նախագահի աշխատակազմը Խաղաղության ուկրաինական համաժողովի կազմակերպման համար»,- նշված է հայտարարությունում։

«Գագաթաժողովը երկխոսության պլատֆորմ կդառնա համապարփակ, արդարացի եւ երկարատեւ խաղաղության հասնելու ուղիների մասին, համաձայն ՄԱԿ Կանոնադրության եւ միջազգային իրավունքի նորմերի։ Այդ սկզբունքների հանդեպ հարգանք ցուցաբերել են բոլոր հրավիրյալները։ Գագաթաժողովը նվիրված է այդ նպատակին հասնելու շրջանակների ստեղծմանը՝ խթանելու համար ապագա խաղաղ գործընթացը»։

Վերջին մեկ տարում Կիեւի դիվանագիտական ջանքերը կենտրոնացել են «Զելենսկու խաղաղության բանաձեւի» իրականացման վրա։ Ուկրաինայի նախագահը քանիցս կրկնել է, որ դրա բոլոր տասը կետերի իրականացումը միայն կարող է իր երկրին արդարացի խաղաղություն բերել, իսկ մյուս բոլոր խաղաղ ծրագրերը Կիեւը հրաժարվում է քննարկել։

«Զելենսկու խաղաղության բանաձեւը» ներառում է.

Ճառագայթային եւ միջուկային անվտանգություն

Պարենային անվտանգություն

Էներգետիկ անվտանգություն

Բոլոր գերիների եւ տեղահանվածների (այդ թվում ուկրաինացի երեխաների) ազատ արձակում

ՄԱԿ Կանոնադրության կատարում եւ տարածքային ամբողջականության ու աշխարհակարգի վերականգնում

Ռուսական զորքերի դուրսբերում եւ մարտական գործողությունների դադարեցում

Արդարության վերադարձ

Դիմակայություն էկոցիդին

Թեժացման անթույլատրելիություն

Պատերազմի ավարտի արձանագրում։

Ռուսական կողմը գագաթաժողովին չի մասնակցում։ Մարտի 13-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանը կհրաժարվի մասնակցել շվեյցարական գագաթաժողովին, անգամ եթե Մոսկվայի ներկայացուցիչներին հրավիրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գրոհի. Զելենսկին հայտնել է լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտության մասին
Անհրաժեշտ են լրացուցիչ Patriot-ներ եւ F-16-ներ...
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Համաձայնագրի եզակի մասը մասնագիտացված ASC-890 ինքնաթիռների տրամադրումն է...
ԱՄՆ-ի սպառազինությամբ հարվածները Ռուսաստանին կարող են սկսվել մի քանի ժամից կամ օրից. NYT
Ըստ NYT-ի՝ որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի՝ մայիսի 30-ին...
Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր անցկացրին իրենց առաջին գերիների փոխանակումը` «75-ը 75-ով» սխեմայով
Զեկույցում պարզաբանվում է, որ գերությունից ռուս զինվորականների վերադարձի ժամանակ «մարդասիրական բնույթի միջնորդություն» են իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունները...
Ավստրալիան Ուկրաինային էլեկտրաէներգիա ապահովելու համար ավելի քան 13 մլն դոլար կհատկացնի
Ավստրալիայի նոր ներդրումն ուղղված կլինի առաջնահերթ էներգետիկ կարիքների բավարարմանը և ուկրաինացի ժողովրդին աջակցելուն...
Ուկրաինայի զինված ուժերը պետք է Ռուսաստանին հարվածելու իրավունք ունենան. Զելենսկի
Վերջին օրերին ավելի ու ավելի շատ արևմտյան երկրներ վերացնում են իրենց զենքերով ռուսական տարածքին հարվածելու արգելքը, որը ստացել է Ուկրաինայի Զինված ուժերը...
Ամենաշատ