News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2024 թվականի տարեկան իր  զեկույցում կոչ է անում կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման և պաշտպանության համար:

Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող խախտումների համար, ինչպես սահմանված է միջազգային կրոնական ազատության մասին օրենքում (IRFA):

Հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար:

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանում կրոնների հետ աշխատանքի պետական պաշտոնական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին կոչ էր արել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում անելով, թե նրանք (խմբ․ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները) որևէ առնչություն չունեն այդ կրոնական օբյեկտի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են՝ հստակ…
Նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց. Ալեն Սիմոնյանի գրառումը
Զավեշտն այն է, որ Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018-ի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը LEGO կոնստրուկտոր ա...
Կան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները ղարաբաղցիներին վարկերը դուրս գրելու արդյունքում. ԿԲ նախագահ
Պարտքերի փաթեթում, որը գնահատվել է 315 մլրդ դրամ, որի 70%-ը համաձայնել է ստանձնել ՀՀ ֆինանսների...
Monumentwatch.org-ի արձագանքը Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում…
ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար
Արտահերթ ռեժիմով են մեր հայրենակիցները քաղաքացիության դիմումների մասով...
Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի...
Ամենաշատ