News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները, և նախանշվել են գործակցության նոր ոլորտները։

Կողմերը համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը և նախանշել 2025 թվականի գործակցության հեռանկարները։

Հանդիպման շրջանակում Արթուր Երոյանն առանձնազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգային համագործակցության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դաչան Տիբերիուի Շերբանի հետ։

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Ստոլտենբերգն ավելի վաղ չէր հայտարարել այդ գումարի հատկացման մասին...
Բլինկենը կարծում է, որ ՆԱՏՕ-ն գոյատևելու է ևս 75 տարի
Մենք մտադիր ենք նախապատրաստել ապագա գագաթնաժողովի էությունը [հուլիսին] Վաշինգտոնում, որտեղ դուք կտեսնեք մեծ փաթեթ Ուկրաինայի համար, որը կլինի գագաթնաժողովի հիմնական տարրը...
ՆԱՏՕ երկրները գլխավոր քարտուղարից հստակություն են պահանջել Կիեւի համար 100 մլրդ եվրո ծավալով ֆոնդի վերաբերյալ. Politico
ՆԱՏՕ գծով դաշնակիցները հստակություն են պահանջում...
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են դասընթաց
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում...
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին Մոլդովայում
Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի շտաբային վարժանքները...
ՆԱՏՕ-ում համարում են, որ Խարկովի տարածքում բեկում մտցնելու համար ՌԴ-ն բավականաչափ ուժեր չունի
Ռուսները ռազմավարական բեկում մտցնելու համար բավականաչափ ուժ չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ