News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դատարանը Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին տուգանել է պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարումներ կատարելու գործով մեկնաբանությունների վերաբերյալ հրամանը խախտելու համար: Դրա մասին հայտնել է CNN-ը։ «Դատավոր Խուան Մերչանը Թրամփին տուգանել է հրամանն ինը անգամ խախտելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դատարանը ԱՄՆ նախկին նախագահին պարտավորեցրել էր հեռացնել ինը գրառում իր Truth Social սոցիալական ցանցից և ևս երկու գրառում նախընտրական քարոզարշավի կայքից։ Յուրաքանչյուր խախտման համար Թրամփը տուգանվել է 1000 դոլարով։

Ապրիլի 25-ին Արիզոնայի մեծ ժյուրին մեղադրանք է առաջադրել Դոնալդ Թրամփի մի խումբ մերձավորների նկատմամբ՝ 2020 թվականի ընտրություններին միջամտելու համար: ABC News-ը դրանից մեկ օր առաջ հայտնել էր, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար պատասխանատու ԱՄՆ Գաղտնի ծառայությունը սկսել է Թրամփի համար անվտանգության միջոցներ ձեռնարկել՝ նրան բանտ ուղարկելու դատական վճռի դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ