News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը լրագրողների, հանրաճանաչ անձանց և քաղաքական գործիչների առջև Սպիտակ տան թղթակիցների համար ամենամյա  շաբաթօրյա ընթրիքում առիթ է դարձել հասարակության մեջ Գազայի պատերազմի շուրջ տարաձայնությունների մեծացմանը, իսկ միջոցառման սահմաններից դուրս բողոքի ցույցերը դատապարտել են հակամարտության կարգավորման նպատակով Բայդենի գործողությունները, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցների կողմից հակամարտության լուսաբանումը, հաղորդում է CBS News-ը։

Բայդենը, ինչպես իր նախորդների մեծամասնությունը, օգտվել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա բանկետից, որպեսզի ծաղրի իր մրցակից, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Միաժամանակ նա իր կատակներն ուղեկցել է լուրջ նախազգուշացումներով այն մասին, թե ինչ կլինի, ըստ նրա, եթե Թրամփը կրկին նախագահ դառնա, նշել է լրատվամիջոցը։

Ինչպես ընդգծում է CBS News-ը, Բայդենի ելույթում, որը տևել է մոտ 10 րոպե, ոչ մի խոսք չի եղել շարունակվող պատերազմի կամ Գազայում աճող հումանիտար ճգնաժամի մասին։

«Ամո՛թ ձեզ»,- գոռում էին պաղեստինյան ավանդական կեֆֆիե կրող ցուցարարները՝ վազելով սմոքինգներով և կոստյումներով տղամարդկանց և երկար զգեստներով կանանց հետևից, որոնք շտապում էին ընթրիքին:

Ցուցարարները մեղադրել են նաև ամերիկացի լրագրողներին՝ պատերազմի մասին տեղեկությունները թաքցնելու և դրանք խեղաթյուրելու մեջ։

Այլ  ցուցարարներ անշարժ պառկած են եղել մայթին, «մամուլ» տարբերանշանով զրահաբաճկոնների մակետների կողքին:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ