News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Գերմանացի աջ ծայրահեղական պատգամավորի օգնականը ձերբակալվել է Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով: Ըստ Ֆրանսպրեսի՝ դրա մասին երեքշաբթի հայտնել են գերմանացի դատախազները: Միջադեպը նոր հարված էր Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան AfD կուսակցության համար, որը հայտնվել է մի շարք սկանդալներում, ներառյալ՝ Ռուսաստանի հետ կապեր ունեցող իր որոշ անդամների վերաբերյալ մեղադրանքներում։

Կասկածյալը՝ Ցզյան Գուոն, մեղադրվում է Եվրախորհրդարանի մասին տեղեկությունները չինական հետախուզությանը փոխանցելու և Գերմանիայում չինացի ընդդիմադիր գործիչներին լրտեսելու համար: Դրա մասին ասված է Գերմանիայի դաշնային դատախազության հայտարարության մեջ։ Եվրախորհրդարանը Ջիան Գուոյին ներառել է Եվրամիության առաջիկա ընտրություններում AfD-ի գլխավոր թեկնածուի՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մաքսիմիլիան Կրախի հավատարմագրված օգնականների ցանկում։

Գուոն Գերմանիայի քաղաքացի է, որը 2019 թվականից աշխատում է Բրյուսելում որպես Կրախի օգնական: Դատախազներն ասել են, որ կասկածյալը չինական գաղտնի ծառայության աշխատակից է: Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը Գուոյի դեմ ուղղված մեղադրանքներն անվանել է «բավական լուրջ» և հանգամանալից հետաքննություն պահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ