News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ:

Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

«Կանադան մեր վստահելի գործընկերն է», - նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը` վերահաստատելով Հայաստանի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման, երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ գործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Առանձնահատուկ ընդգծվել է կանադական խորհրդարանական կենտրոնի դերը:

Անդրադարձ է կատարվել  Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ