News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է  Doing Digital միջազգային ամենամյա ֆորումին (DDF), որն այս տարի անցկացվել է «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է պանելային քննարկումներից մեկին, որի թեման է թվային փոխակերպումն ու թվային լուծումների կիրառումը բիզնեսի, կրթության ու կառավարման ոլորտներում։

Ucom 2.jpg (116 KB)

«Այսօր թվային փոխակերպումը պարզապես անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, այն կարող է ցանկացած գործընթաց ավելի արդյունավետ, արագ և որակյալ դարձնել։ Բայց կարևոր է, որ կազմակերպությունում բոլորը հասկանան այդ փոխակերպման կարևորությունն ու հնարավորությունները, հակառակ դեպքում թվային գործիքների ամբողջ կարողությունները չեն օգտագործվի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Doing Digital Forum-ն այս տարի հյուրընկալել է համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։

Ucom 3.jpg (111 KB)

«Այս տարի Doing Digital Forum-ում առանձնացվել են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն էր միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն», - ասել է Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

DDF24-ը հյուրընկալել է ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ներկայացրել են ՀՀ Կենտրոնական բանկն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Moven, Just Better, People Growth Organization, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft և Hoory ընկերությունները։ Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին...
Ucom-ի ու TEAM Telecom Armenia-ի 16 կայաններ դեռ գտնվում են խափանված վիճակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից...
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Ընկերությունից հայցում են բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ...
  «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ