News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև  կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողներին ասաց նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չի կարող լինել որևէ մեկը, ով կհակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը:  Ես այստեղ եմ՝ ստորագրած լինելով գիտնականների հայտարարության տակ, և այդ հայտարարության պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է: Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև  կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում»,-ասաց Արթուր Դավթյանը:

Հարցին, թե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ սահմանազատման այս տարբերակը լավագույն լուծումն է, Արթուր Դավթյանն ասաց, որ դա Արմեն Գրիգորյանի  կարծիքն է, և նա, ունենալով պաշտոնական գործառույթներ, իրացնում է դրանք:

«Մենք այստեղ ենք որպես ՀՀ քաղաքացիներ մեր անհամաձայնությունը հայտնելու. մենք չենք գտնում, որ սա լավագույն  լուծումն է: Սա ոչ թե լավ կամ վատ լուծում է, այլ լուծման բացակայություն է: Ի՞նչ է առաջարկվում, ասում են՝ եթե չիրականացնենք սահմանազատման գործընթացը, կունենանք պատերազմ, բայց եթե իրականացնենք էլ, չենք կարող ասել կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ: Առաջնորդել ազգին՝ չունենալով լուծում, անընդունելի է»,-հավելեց նա:

«Նախ,  բացարձակապես անընդունելի է սեփական ժողովրդի հետ վախերով խոսելը, որովհետև թե մենք ներսում ինչ խնդիրներ ու ինչ ջրբաժաններ կունենանք, որքան էլ դրանք խորը լինեն, արտաքին շփումների ժամանակ բոլորս միասնական պետք է հանդես գանք»,-հավելեց Արթւոր Դավթյանը:

«Դու նրա համար ես ՀՀ վարչապետը, որ պատերազմների դեպքում ապահովես, որ մենք հաղթանակներով պսակվենք: Դա ի՞նչ վախեցնելու եղանակ է»,-ասաց նա՝ խոսելով այն մասին, թե ինչու՞ է իշխանությունը ժողովրդին պատերազմով վախեցնում:

Նրա խոսքով, լուծումներից մեկը կարող է այն լինել այն, որ  սահմանազատումը իրականանա այնպես, ինչպես հիմա է իրականցվում, սակայն ունենալով միջազգային հստակ երաշխավորություն, որ դրա արդյունքում ունենալու ենք հաստատված երկարաժամկետ խաղաղություն:

«Կամ այլ տարբերակ առաջարկեմ, սկսենք ոչ թե Տավուշից այլ Սև լճի հատվածից: Բայց էլի եմ ասում, ինչ, որ այսօր արվում է, լուծման բացակայություն է: Սահմանազատման և սահմանագծման կարիք յուրաքանչյուր պետություն ունի, բայց ինչու՞ դա իրականացնել այն հատվածից, որտեղ մենք գտնվում ենք շահեկան վիճակում, և չունենալ որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես վերադարձ է իրականացնելու: Ինչու՞ ենք այդքան վախենում պատերազմից, իհարկե, խաղաղությունն աստվածային պարգև է, դրան հասնելու համար մեծ ջանքեր է պետք, բայց ամեն օր պատերազմի վտանգի տակ տունը զիջելն անընդունելի է»,-հավելեց Արթուր Դավթյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ