News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանն այսօր առավոտյան հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին:

Երթով դեպի ԵՊՀ գնալու ճանապարհին լրագրողի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել նրանց հետ, նա պատասխանեց. «Գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, մտերմություն ունենք: Ի վերջո հոգևորական եմ չէ՞ ես, բարեկամություն, մտերմություն ունեմ։

Բնական գործընթացի մաս է կազմում»։

Հարցին՝ ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջւն, նաեւ սահմանազատման գործընթացի դադարեցմանը, Սրբազանը պատասխանեց. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը»:

Խոսելով վաղվա՝ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպման մասին, Տավուշի թեմի առաջնորդն ասաց. «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք։ Կուսակցությունները շատ են, հետևաբար ուզեցինք բոլորը ներկա լինեն՝ մեծ, փոքր, միասին որոշակի եզրահանգման գանք։ Ամեն ինչ հստակ, ուղղակի, որոշակի գնում է առաջ»։

Հարցին՝ ելույթներից մեկում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՔՊ-ականների հետ, արդյո՞ք արձագանք եղել է, Բագրատ Սրբազանն ասաց. «Չէ»։

Նա նաև հայտարարեց. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսել ենք մեկ նպատակով և մեկ ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը և դրան որպես հետևանք, արդյունք այս իշխանության հեռացումն է։ Լուծում ուրիշ ձև չա։ Այսօր Կիրանցն է, վաղը մյուս տեղերն են, հետևաբար տեղայնացված չէ մեր խնդիրը լայն իմաստով։ Այո, մարդկային կյանքերն ու ճակատագրերն են, այդ պատճառով էլ սկսվել է  Կիրանցից կամ Ոսկերապարի այս ամբողջ ընթացքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել...
«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է
ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի...
«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով
Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթել յանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ...
«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
Երեկ նմանատիպ շենքերից մեկի հավաքարարը (անունը չենք գրում՝ տիկնոջը հարվածի տակ չդնելու համար) միայնակ...
«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը
Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու...
«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
Այդ «սադրիչներին» արդեն դեմքով ճանաչում են։ Նրանք փորձում են պայքարողների մեջ կասկած գցել, ներշնչել, որ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ