News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք և շուրջ 251 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 102.64 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • մթերային խանութի, այլ, հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող), բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 20 մլն դրամ տուգանք,
  • ծխախոտի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
  • կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3․65 մլն դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․25 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 12.75 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 2․26 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութի, տնտեսական ապրանքների խանութի և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 20 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 31․73 մլն դրամ տուգանք։

    ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 13 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

    ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 614 հարկ վճարողների ցանկը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողները 5500-ով ավելի են, քան ՀՀ ժամանածները
Ընդհանուր առմամբ ժամանել է 518 հազար 968 մարդ, մեկնել՝ 524 հազար 472...
ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են  ԱՊՀ  հակամենաշնորհային քաղաքականության միջպետական  խորհրդի նիստին
Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է …
ՀԾԿՀ-ն կողմ է, որ Հայաստանի կոմունալ ծառայություններ մատուցողները մտնեն ֆոնդային բորսա. Հանձնաժողովի ղեկավար
Այս դեպքում միակ հարցը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ է կապված...
2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է գրեթե 270 մլրդ դրամ.
Սա, նրա խոսքով, 21 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին...
Հայաստանի կառավարությունը որոշել է Դիլիջանի մոտ նոր թունել կառուցել. Փոխնախարար
Նրա խոսքով, նախատեսվում է սկսել երկու հիմնական խոշոր թունելների նախագծման աշխատանքները...
Ամենաշատ