News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Պեչորա քաղաքում (Կոմի Հանրապետություն) շաբաթ օրը մասնակի փլուզվել է հինգ հարկանի աղյուսաշեն բնակելի տուն, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով տեղի ԱԻՆ-ին։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարար ստորաբաժանումները եւ սկսել փլատակների մաքրումը։

Շենքից տարհանվել է 14 մարդ, այդ թվում հինգ երեխա։ Տան բնակիչների համար պատրաստ են ժամանակավոր կեցության երկու կետեր՝ գիշերօթիկ դպրոցը եւ մանկապարտեզը։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Փլուզման պատճառը պարզվում է։

Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբան սոցցանցի իր անձնական էջում տեղեկացրել է, որ թռել է դեպքի վայր։ Նրա խոսքով՝ փլուզվել է նախկին հանրակացարանի կարգավիճակ ունեցող եւ վթարային ճանաչված շենքի մուտքը։

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ 2023թ. քրեական գործ էր հարուցվել Պեչորայի մի քանի բնակելիների բնակիչների իրավունքների խախտման պատճառով։ Դրանց թվում էր նաեւ նշյալ հանրակացարանը։ Դատախազությունը պարզել է, որ անհնար է այստեղ հիմնանորոգում իրականացնել, քանի որ շենքը կրող կառույցների վթարայնության նշաններ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ