News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, 60-ը համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը՝ հղում անելով նահանգի իշխանություններին։ Աղետից տուժել է այստեղի ավելի քան 150 քաղաք։

Լրատվամիջոցների տվյալներով՝ վատ եղանակից տուժել են այս նահանգի 50 մունիցիպալիտետներ, որտեղ ապրում է մոտ 10 միլիոն բնակիչ։ Առնվազն 10 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները՝ շարունակվող անձրևների պատճառով։ Ավելի քան 500 հազար տուն մնացել է առանց ջրամատակարարման, ավելի քան 300 հազարն՝ առանց էլեկտրականության։

Մայիսի 2-ին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ժամանել է Սանտա Մարիա մունիցիպալիտետ, որտեղ հանդիպել է Ռիո Գրանդե դու Սուլի նահանգապետ Էդուարդո Լեյտեի հետ։ Սակայն վատ եղանակի պատճառով իշխանությունները չեն կարողացել ստուգել տարածաշրջանը: Բրազիլիայի զինված ուժերն 8 ինքնաթիռ և մոտ 600 զինվոր են ուղարկել Ռիո Գրանդե դու Սուլում տուժածներին օգնելու համար։

Անձրևները Բրազիլիայի հարավում սկսվել են ապրիլի 29-ին։ Լեյտը մայիսի 1-ին արտակարգ դրություն է հայտարարել ջրհեղեղների պատճառած վնասների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ