News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։ Դրա մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Ես զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի զարգացման դինամիկան քննարկելու համար։ Ես ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը։ Պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»,- նշել է Կուլեբան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ