Մայիսի 2-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ, ով այցելել է երկիր՝ մասնակցելու Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
«Տեղեկացնելով հետկոնֆլիկային շրջանում տարածաշրջանային ներկայիս իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նախարարը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը շատ դրական առաջընթաց է խաղաղության օրակարգի շրջանակներում», - գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա ասել է, որ Ադրբեջանը «վճռական է հասնել իրական արդյունքների՝ նորմալացման գործընթացի բոլոր տարրերի վրա»։