News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ավտոճանապարհին՝ Արագածավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, ապա փշալարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմազատել են տարածքը ու տեղում իրականացրել հերթապահություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ամուսինները և նրանց 2 երեխաները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ